Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Շատ խոսելն ու ծիծաղելը` առողջության գրավական

Շատ խոսելն ու ծիծաղելը` առողջության գրավական

Հարվարդի համալսարանի սոցիալական ոլորտի հոգեբանները եկել են այն եզրակացության, որ խոսելը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար` առողջության համար: Այս մասին գրում է «The Telegraph»-ը:

Ինչպես հավաստում են հոգեբանները, բամբասելուց կանանց մոտ մեծանում է դրական սերոտոնին հորմոնի արտահոսքը, հանգստանում են նյարդերը, վերանում անհանգստությունը: Ընկերուհիների հետ ուրիշների անձնական կյանքը քննարկելիս` կանայք ավելի հաճախ են ծիծաղում, քան կատակերգություն դիտելիս, ինչի արդյունքում արյան մեջ բարձրանում է «երջանկության հորմոնների» մակարդակը: Անկեղծ ու լիաթոք ծիծաղն իր հերթին ամրացնում է սրտամկանները և օգնում պայքարել արյան ճնշման բարձրացման դեմ:

Հոգեբաններն ապացուցել են նաև, որ մյուսների անձնական կյանքը քննարկել սիրում է կանանց 85 տոկոսը, իսկ 10 տոկոսն ընդհանրապես չի կարողանում գաղտնիքներ պահել:

Ի դեպ, շփման նման ձևը հրաշալի միջոց է նաև անքնության դեմ պայքարում: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ գիտնականները շեշտում են, որ ուրիշների «ոսկորները ծամելը» կարող է հաճույք պատճառել միայն այն դեպքում, երբ արվում է հումորով, առանց նախանձի ու չարության:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ